Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը երեխայի են սպասում

34-ամյա արքայազն Հարրին ու 37-ամյա Մեգան Մարքլ շուտով ծնողներ կդառնան։

Արքայազն Հարրին ու նրա կինը՝ Մեգան Մարքլ 2019-ի գարնանը սպասում են իրենց առաջնեկի ծնունդին։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Քենսինգթոնյան պալատը՝ իր Twitter-ի էջում։

«Նրանց թագավորական պայծառափայլություն Սասեքսի դուքսը եւ դքսուհին ուրախ են հայտարարել, որ Սասեքսի դքսուհին 2019-ի գարնանը սպասում է երեխայի ծնունդի։ Նրանք գնահատել են այն աջակցությունը, որը ստացել են ամբողջ աշխարհի մարդկանցից մայիսին կայացած իրենց հարսանիքից սկսած եւ ուրախ են կիսվել այս ուրախալի լուրով հանրության հետ», – ասվում է հայտարարության մեջ։

ԱՎԵԼԻՆ