«Շկոդան» մխրճվել է պանելներ տեղափոխող բեռնատարի մեջ. Skoda-ն վերածվել է մետաղե ջարդոնի, կան վիրավորներ

«Շկոդան» մխրճվել է պանելներ տեղափոխող բեռնատարի մեջ. Skoda-ն վերածվել է մետաղե ջարդոնի, կան վիրավորներ

22:45 13 Հկտ, 2018

Կոտայքի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 20:00-ի սահմաններում, 42-ամյա Կարեն Մ.-ն Երեւան-Սեւան ավտոճանապարհի 19 կմ հատվածում, իր վարած Skoda մակնիշի 07 ՍՍ 780 համարանիշի ավտոմեքենայով, դեպի Սեւան ընթանալիս մխրճվել է իր առջեւով ընթացող, 23-ամյա Ջիվան Հ.-ի վարած ՄԱԶ մակնիշի 35 DX 858 համարանիշի բեռնատար ավտոմեքենայի՝ պանելներով բարձած քարշակի մեջ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, հետեւանքով Skoda-ի վարորդն ու ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երեւանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Աղբյուրը հայտնում է, որ բեռնատար ավտոմեքենայի հետեւի լուսարձակները միացված են եղել, ինչը նշանակում է, որ բեռնատարի վարորդը պահպանել է մեքենան վարելու անվտանգության կանոնները:

 

 
 
loading...