Հրդեհ Վերին Ծաղկավան գյուղում

Հրդեհ Վերին Ծաղկավան գյուղում

21:15 13 Հկտ, 2018

Հոկտեմբերի 13-ին, ժամը 14:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 5-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկին կից փայտյա շինությունում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:59-ին, մարվել՝ 18:01-ին:

Ամբողջությամբ այրվել են փայտյա կառուցատարրերը` մոտ 100 քմ և անասնակեր` մոտ 1000 հակ:

loading...