Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Երևանում տեղադրվել է ուկրաինացի բանաստեղծ Տարաս Շեւչենկոյի հուշարձանը (տեսանյութ, լուսանկարներ)

Երևանի հուշարձաններն ավելացան եւս մեկով. «Օղակաձեւ» այգում այսօր տեղի ունեցավ ուկրաինացի մեծանուն բանաստեղծ Տարաս Գրիգորևիչ Շևչենկոյի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ ` ի նշան երկու երկների բարեկամության, կատարվել են արձանի պատրաստման եւ տեղադրման աշխատանքները: ԲՀԿ առաջնորդը կարեւորելով Հայաստանի եւ Ուկրաինայի մշակութային դարավոր կապերը և համագործակցության նոր հարթակների ստեղծման անհրաժեշտությունը իրականացրեց այս ծրագիրը: Միջոցառմանը ներկա էր նաեւ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Պետրո Լիտվինը:
 

 

 

 

ԱՎԵԼԻՆ