Բուլղարիայում հուղարկավորել են սպանված լրագրող Մարինովային

Բուլղարիայում հուղարկավորել են սպանված լրագրող Մարինովային

19:43 12 Հկտ, 2018

Նախորդ շաբաթ սպանված TVN տարածաշրջանային հեռուստաալիքի բուլղարացի լրագրող եւ վարչական տնօրեն Վիկտորիա Մարինովան ուրբաթ հուղարկավորվել է Ռուսե քաղաքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով Nova հեռուստաալիքը։

Սուրբ երրորդության տաճարում հարյուրավոր մարդիկ են եկել աղջկան հրաժեշտ տալու, նրա հարազատները, ընկերները, գործընկերները եւ նրանք, որոնք անտարբեր չեն մնացել Մարիովայի սպանության հարցում։ 

Մարինովան սպանվել էր հոկտեմբերի 6-ին, Բուլղարիայի հյուսիսում գտնվող Ռուս քաղաքում։ Քննությունը հնարավոր է համարում, որ սպանությունը կապված լինի նրա լրագրողական գործունեության հետ։ Վերջին թեման, որի վրա աշխատում էր Վիկտորյան, այսպես կոչված, GPGate-ն էր՝ Եվրոպական միության միջոցների հափշտակության մասին։

Սպանության մեջ կասկածվող 21-ամյա Սեւերին Կրասիմիրովը ավելի վաղ ձերբակալվել է գերմանական իրավապահների կողմից: Նա Գերմանիա էր ժամանել բուլղարական Ռուսե քաղաքից, որտեղ հայտնաբերվել է լրագրողի դին:

loading...