Շաքարը երեխաներին խուլիգանների է վերափոխում

Շաքարը երեխաներին խուլիգանների է վերափոխում

18:53 12 Հկտ, 2018

Մեծ քանակությամբ շաքարի գործածումը կարող է երեխաներին եւ դեռահասներին իսկական խուլիգանների վերափոխել: Քաղցրակերները եւ քաղցր գազավորված ըմպելիքների սիրահարները ավելի ագրեսիվ են դառնում, հաճախ են խմում եւ ծխում, հայտնում է The Daily Mail-ը:

Գիտնականները հետազոտության շրջանակում վերլուծել են եվրոպական 25 երկրներում եւ Կանադայում բնակվող 11, 13 եւ 15 տարեկան 137 284 երեխաների սննդակարգը եւ վարքագիծը: Պարզվել է, որ շաքարի բարձր պարունակությամբ սննդակարգով սնվող երեխաներն ավելի հաճախ են մասնակցում ծեծկռտուքներին եւ հաճախ են հարբում: Ըստ որում՝ կոֆեինի պարունակության հետեւանքով էներգետիկները երեխաների վարքագծի վրա ավելի ուժեղ են ազդում, քան քաղցրեղենը:

Այսպես՝ Բրիտանիայում շատ կոնֆետ, շոկոլադ եւ էներգետիկներ գործածող երեխաները մյուսներից 89 տոկոսով ավելի հաճախ են ծխել եւ 72 տոկոսով ավելի հաճախ են հարբել: Դրանից բացի, նրանք 2,13 անգամ ավելի հաճախ են ներքաշվել ծեծկռտուքների մեջ եւ 69 տոկոսով ավելի հաճախ են այլ երեխաների վիրավորել: Շվեդիայում քաղցրակերների շրջանում հակվածությունը բռնությանը, ծխելուն եւ խմելուն 2 անգամ մեծ է:

Գիտնականների կարծիքով՝ 11 տարեկանից մեծ երեխաները օրական 30 գրամից ավելի շաքար չպետք է օգտագործեն: Մինչդեռ Coca Cola-ի բանկայի եւ Mars-ի մեկ բատոնի մեջ պարունակվում է համապատասխանաբար՝ 35 եւ 33 գրամ:

4-6 տարեկան երեխաների շաքարի գործածման օրական առավելագույն քանակությունը կազմում է 19 գրամ:

loading...