Միլիարդատերերի պայքար. 2020 թվականի նախագահական ընտրություններում Թրամփը կարող է հզոր մրցակից ունենալ

Միլիարդատերերի պայքար. 2020 թվականի նախագահական ընտրություններում Թրամփը կարող է հզոր մրցակից ունենալ

16:45 12 Հկտ, 2018

Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հայտարարել է, որ վերադառնում է դեմոկրատների շարքերը, իսկ լրատվամիջոցները պնդում են, որ նա պատրաստվում է պայքարել Սպիտակ տան աթոռը զբաղեցնելու համար, գրում է ՏԱՍՍ-ը:

Մայքլ Բլումբերգը հաջողակ բիզնեսմեն-մուլտիմիլիարդատեր է, հրեական ներգաղթյալների ժառանգ, ով դարձավ Հարվարդի բիզնեսի դպրոցի ամենահայտնի շրջանավարտներից մեկը:

Նրա ունեցվածքը կազմում է մոտ 50 միլիարդ դոլար ( Թրամփինը՝ «ընդամենը» 3.1 միլիարդ դոլար է): Եվ նրա վերադարձը քաղաքականություն կարող է վճռորոշ լինել ինչպես Դեմոկրատական ​​կուսակցության, այնպես էլ ամբողջ երկրի համար:

loading...