Տղամարդու սեռական օրգանի չափն ազդում է երեխա ունենալու կարողության վրա․ նոր բացահայտում

Տղամարդու սեռական օրգանի չափն ազդում է երեխա ունենալու կարողության վրա․ նոր բացահայտում

23:01 11 Հկտ, 2018

Յուտայի համալսարանի բժիշկ Օսթին Սլեյդը պնդում է, որ այն տղամարդիկ, ովքեր «համեստ» չափերի սեռական օրգան ունեն, պտղաբերության հետ կապված եւս խնդիրներ են ունենում, հայտնում է Standard-ը։

Բժիշկը պնդում է, որ իր կատարած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն տղամարդիկ, ում սեռական օրգանը ավելի կարճ է, ավելի հաճախ են խնդիրներ ունենում երեխա ունենալու հետ, քան մյուսները։
Բժիշկն իր թիմի հետ ուսումնասիրել է 815 տղամարդու՝ նման եզրահանգման գալուց առաջ։ Ուսումնասիրությունները տեւել են 3 տարի։ Արդյունքում պարզվել է, որ այն տղամարդիկ, ովքեր չեն կաարողացել երեխա ունենալ, նրանց սեռական օրգանը, միջինում գրգռված վիճակում կազմել է 12,5 սմ։ Իսկ ահա 13,4 սմ եւ ավելի չափ ունեցող տղամարդիկ սովորաբար պտղաբերության հետ կապված խնդիր չեն ունեցել։
loading...