Գիտնականներ․ փարավոնի դիմակի մեջ հինավուրց Ավետարան է հայտնաբերվել

Գիտնականներ․ փարավոնի դիմակի մեջ հինավուրց Ավետարան է հայտնաբերվել

21:32 11 Հկտ, 2018

Հին Եգիպտոսից պահպանված դամբարաններից մեկի ուսումնասիրության ժամանակ եգիպտացի հնագետները հայտնաբերել են աշխարհի ամենահին սուրբ գրերից մեկը՝ տեղեկացնում է Planet- today-ը։

Գիտնականները եգիպտական փարավոնի դեմքը ծածակող դիմակի մեջ գտել են Ավետարանի հատված։ Խոսքը մի տեքստի մասին է, որը գրվել է մեր թվարկության առաջին հարյուրամյակում՝ անմիջապես Հիսուս Քրիստոսի հայտնվելուց հետո։ 

Մինչեւ վերջերս ամենահին սուրբ գիրքը, որում հիշատակվում է Հիսուսը, թվագրված էր մեր թվարկության երկրորդ հարյուրամյակով։ Սակայն նոր գտածոն ցույց է տալիս, որ Հիսուսի հետեւորդները նրա հայտնվելուց մի քանի տասնամյակ հետո արդեն տարածված էին։

loading...