Samsung-ը ներկայացրել է հետեւի չորս խցիկներով առաջին սմարթֆոնը

Samsung-ը ներկայացրել է հետեւի չորս խցիկներով առաջին սմարթֆոնը

19:44 11 Հկտ, 2018

Samsung Electronics-ը նոր սմաթֆոն է ներկայացրել՝ Galaxy A9: Վերջերս ներկայացված ռազմավարության շրջանակում՝ միջին բյուջետային սարքերը հագեցնել ինովացիոն գործառույթներով ավելի վաղ, քան թոփային մոդելները, նորույթը դարձել է պատմության մեջ առաջին հետեւի 4 խցիկներով հեռախոսը, փոխանցում է Vesti-ն: 

Բացի հիմնական 24-պիքսելանի սենսորից (f/1.7, ավտոֆոկուս), որը հարմարեցված է ոչ միայն ցերեկը նկարահանելու համար, այլեւ թույլ լուսավորության պայմաններում, Galaxy A9-ը հագեցվում է հեռաօբյեկտիվով առանց կորուստի կրկնապատիկ զումի համար (10 ՄՊ, f/2.4 սենսոր, ավտոֆոկուս), գերլայնանկյուն մոդուլով (տեսածիրի անկյունը 120 աստիճան է, 8 ՄՊ, f/2.4) եւ 5 ՄՊ թույլատրելիությամբ կադրի խորության հաղորդիչով: 

Նոր Samsung Galaxy A9-ն օգտագործում է 8-միջուկանի համակարգ՝ Qualcomm Snapdragon 660 չիպով, որի 4 միջուկներն աշխատում են 2,2 ՀՀց-ով, եւս 4-ը՝ 1,8 ՀՀց-ով: Օպերատիվ հիշողությունը 6 ԳԲ է, ներկառուցվածը՝ 128 ԳԲ, ընդ որում՝ պահպանում է մինչեւ 512 ԳԲ տարողությամբ microSD: Նորույթը պահպանում է NFC ուղեցույցը եւ Samsung Pay-ով վճարումները:

Սմարթֆոնի էկրանը 6,3 դյույմ է կազմում՝ SuperAMOLED մատրիցայով, FullHD+ (1080×2220 կետ) թույլատրելիությամբ: Սարքը մի փոքր է մեծ սեպտեմբերի վերջին ներկայացված Galaxy A7-ից՝ 162,5 x 77 x 7,8 մմ, իսկ քաշը կազմում է 183 գրամ: Մարտկոցի տարողությունը կազմում է 3800 մԱ*ժ, օգտագործվում է անցյալ տարվա Android 8.0 Oreo օպերացիոն համակարգը:

loading...