Մարիխուանան բացասաբար է ազդում սերմնահեղուկի որակի վրա

Մարիխուանան բացասաբար է ազդում սերմնահեղուկի որակի վրա

22:45 11 Հկտ, 2018

Մարիխուանայի օգտագործումը կարող է տղամարդկանց ֆերտիլության վրա բացասական հետեւանքներ ունենալ: The Daily Mail-ը հայտնում է, որ այս թմրամիջոցի հանդեպ սերը կարող է բերել սերմնահեղուկում շարժուն սերմնաբջիջների խտության նվազման:

Անցկացված հետազոտության արդյունքները բժիշկներին լրջորեն մտահոգել են՝ հաշվի առնելով մարիխուանայի օրինականացման թափ առնող շարժումները: Թուլեյնի համալսարանից ուրոլոգ Օմեր Ռահիմը հետազոտել է 409 տղամարդու սեմնահեղուկի նմուշները:

Նրանց 43 տոկոսը պարբերաբար մարիխուանա է գործածել, 25 տոկոսը՝ թմրանյութի հետ «կապ է ունեցել», 18 տոկոսը շարունակել է «խոտը ծխել» հետազոտության անցկացման պահին: Պարզվել է, որ անկախ մարիխուանայի գործածման հաճախությունից եւ ժամանակահատվածից, թմրանյութը փորձած տղամարդկանց սերմնահեղուկի որակը նվազել է:

Այս խնդիրը դրսեւորվել է սերմնաժայթքման ծավալով, կազմաբանությամբ (սերմնաբջիջների ձեւերը), ինչպես նաեւ շարժուն սերմնաբջիջների թվի նվազմամբ:

loading...