Ադրբեջանական կրակոցներից վիրավորվել է Արցախի դիտակետի շունը

Ադրբեջանական կրակոցներից վիրավորվել է Արցախի դիտակետի շունը

17:00 11 Հկտ, 2018

Ադրբեջանական կողմը մեկ ժամում 40-ից ավելի կրակոցներ է արձակել Արցախի առաջնագծի դիտակետի վրա դիպուկահար զենքերից։ Այս մասին իր Facebook-ի էջում գրել է Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը։

«Ահա թե ինչպես է Հեյդարի որդին պահում հրադադարի մասին պայմանավորվածությունը…

Մեկ ժամում 40-ից ավելի կրակոցնր մեր դիտակետի վրա դիպուկահար զենքերից, և կատաղությունից հողաթմբի վրա բարձրացած շանը ուղղությամբ», — ասված է նրա գրառման մեջ: Նա նաև տեղադրել է դիպուկարի կրակոցից վիրավոր շան լուսանկարները։

loading...