16 օգտակար բան, որ կանայք կարող են անել վազելինով

16 օգտակար բան, որ կանայք կարող են անել վազելինով

15:00 11 Հկտ, 2018

Վազելինն աշխարհի ամենաունիվերսալ միջոցներից մեկն է, այն պատենտավորել են 1878 թվականի մայիսի 14-ին: Դրա գյուտարարը հայտնաբերել էր, որ այն մի շարք զարմանալի ազդեցություններ ունի՝ ապաքինող, խոնավեցնող ու մաշկը փափկացնող: Ձեզ ենք ներկայացնում 16 օգտակար բան, որ կարելի է անել վազելինով:

1. Վազելինը կօգնի կանխել մազերի ծայրերի ճյուղավորումը, պարզապես վազելինով պատեք Ձեր մազերի ծայրերը:

2. Աչքերի ստվերի փոխարեն կարող եք վազելին օգտագործել: Պարզապես քիչ քանակությամբ քսեք այն Ձեր այտոսկրերին, որպեսզի բնական փայլ ստանաք:

3. Մի քիչ վազելին քսեք ատամներին, և դրանք չի կեղտոտի շրթներկը:

4. Քողարկեք լաքապատ կոշիկների մաշված տեղերը՝ ականջի փայտիկ ու վազելին օգտագործելով:

5. Մատնահարդարումից առաջ մի քիչ վազելին քսեք եղունգը շրջապատող մաշկին: Այս կերպ կխուսափեք մաշկի վրայից մանիկյուրը սրբելու անհրաժեշտությունից:

6. Ասում են, թե վազելինն օգնում է թարթիչների աճին:

7. Կրկին ականջի փայտիկի ու վազելինի օգնությամբ կարող եք սարքել բաճկոնի փչացած շղթան, որը ո՛չ հետ է գնում, ո՛չ առաջ:

8. Վազելին քսեք մաշկի այն հատվածներին, որոնց վրա պատրաստվում եք օծանելիք ցանել: Այս կերպ դրանց բուրմունքն ավելի երկար կպահպանվի:

9. Եթե ականջի բլթակներին մի փոքր վազելին քսեք, ապա ականջօղերը կարող եք ավելի հեշտ ու անցավ կախել:

10. Վազելինը կարող եք օգտագործել նաև շպարը հանելու համար:

11. Հատկապես ձմեռային շրջանում վազելինն օգտագործեք չորացած մաշկը փափկեցնելու համար:

12. Վազելինի և խոնավ շորի օգնությամբ կարող եք մաքրել մեյք-ափի հետքերը հագուստի վրայից։

13. Եթե Դուք կոշտուկներ ունեք ոտքերի վրա, ապա քնելուց առաջ պատեք դրանք վազելինի բարակ շերտով ու գուլպաներ հագեք: Առավոտյան Ձեր մաշկը փափկած ու նուրբ կլինի:

14. Մաշկին բրոնզագույն քսուկ կամ էլ ավտո-արևայրուք քսելուց առաջ մաշի չոր տեղամասերին վազելին քսեք և ավելի գեղեցիկ ու հավասար արևայրուք կունենաք:

15. Խառնեք վազելինը ծովային աղի հետ ու կստանաք մարմնի մաշկը մաքրելու հիանալի միջոց:

16. Մրսածության ու ալերգիայի դեպքում քթանցքերի շրջաններում վազելին քսեք, ու Ձեր քթի մաշկը չի գրգռվի ու չի ցավա

loading...