Մոտ օրերս հայտարարություն կանեմ. Արմեն Սարգսյանը՝ վիճահարույց օրենքը ստորագրելու մասին

Մոտ օրերս հայտարարություն կանեմ. Արմեն Սարգսյանը՝ վիճահարույց օրենքը ստորագրելու մասին

16:15 11 Հկտ, 2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր չցանկացավ պատասխանել հարցին, թե արդյոք կստորագրի «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը։

«Ես մոտ օրերս այդ մասին հայտարարություն կանեմ», — լրագրողների հետ զրույցում ասաց նա։

ՀՀ նախագահը ընդգծեց՝ հարցը, որը վերաբերում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, պետք է կարգավորվի երկխոսության, բանակցությունների ճանապարհով։

«Եվ այդ ամենն օրենքի սահմաններում, ես սկսել եմ իմ հանդիպումները վարչապետի, կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որ հասնենք նրան, ինչի մասին խոսում ենք», — ասաց Արմեն Սարգսյանը։

loading...