Լողորդ Արթուր Բարսեղյանը պատանեկան Օլիմպիական խաղերում գրավել է 8-րդ տեղը

Լողորդ Արթուր Բարսեղյանը պատանեկան Օլիմպիական խաղերում գրավել է 8-րդ տեղը

14:30 11 Հկտ, 2018

Հայաստանի պատանեկան Օլիմպիական թիմը շարունակում է ելույթները 3-րդ ամառային խաղերում, որոնք ընթանում են Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լողորդ Արթուր Բարսեղյանը ազատ ոճի 50 մետր մրցաձևի եզրափակչում տարածությունը հաղթահարելով 23.13 արդյունքով՝ գրավել է 8-րդ հորիզոնականը:

Օլիմպիական խաղերում մեր երկիրը ներկայացնող մարզիկները հանդես են գալիս 7 մարզաձևերում: Մրցավայր են մեկնել ծանրորդներ Կարեն Մարգարյանը (77 կգ) և Լիանա Գյուրջյանը (63 կգ), հունահռոմեական ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը (60 կգ), թաեքվոնդոիստ Անդրանիկ Խաչատրյանը (73 կգ), ձյուդոիստ Յուրի Իսրայելյանը (55 կգ), հրաձիգ Հայկ Բաբայանը (10 մ օդամղիչ ատրճանակ), լողորդ Արթուր Բարսեղյանը (50 մ, 100 մ ազատ ոճ և 50մ բատերֆլայ) և գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովան: 

loading...