Կարեն Բարսեղյանը նշանակվել է Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ

Կարեն Բարսեղյանը նշանակվել է Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ

21:00 10 Հկտ, 2018

Կարեն Բարսեղյանը նշանակվել է Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ: Ավելի վաղ Բարսեղյանը գլխավորել էր նաև Մ17 տարեկանների հավաքականը: Երկու հավաքականների մարզչական շտաբում է ընդգրկվել Երևանի «Ալաշկերտ-2»-ի գլխավոր մարզիչ Սերգեյ Էրզրումյանը. այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

«Մեծ պատիվ է Հայաստանի հավաքականներում աշխատելը: Դա հիանալի փորձ կլինի ինձ համար: Ժամանակին բազմիցս ներկայացրել եմ Հայաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականները` որպես ֆուտբոլիստ: Ամեն ինչ կանեմ իմ երկրի հավաքականներին արդեն որպես մարզիչ օգուտ տալու համար»,- Էրզրումյանի խոսքերը մեջբերել է «Ալաշկերտ»-ի պաշտոնական կայքը:

Հայաստանի Մ-21 հավաքականը հոկտեմբերի 16-ին՝ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում, արտագնա խաղում կհանդիպի Սերբիայի թիմին:

loading...