Լևոն Հայրապետյանի գործը կվերանայվի. կստուգվի նրա թունավորման վարկածը

Լևոն Հայրապետյանի գործը կվերանայվի. կստուգվի նրա թունավորման վարկածը

20:45 10 Հկտ, 2018

Ռուսաստանի Քննչական կոմիտեն կրկնակի քննություն կիրականացնի՝ բացահայտելու բարերար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Նրա ազգականներին մերժել էին քրեական գործի հարուցումը, սակայն պաշտպանությունը, բողոքարկելով համապատասխան որոշումը, հասել է քրեական գործի վերանայմանը:

Աղբյուրը փոխանցում է Լևոն Հայրապետյանի փաստաբանի հայտնած տեղեկությունն այն մասին, որ հոկտեմբերի 16-ին Հայրապետյանին «ինչ-որ ծանոթ» երկու տղամարդ ծանրոց էին փոխանցել: Այն ստանալուց մեկ օր անց Հայրապետյանը մահացել էր: Բժիշկները որպես գործարարի մահվան պատճառ նշել էին սրտի անբավարարությունը: Նրա հարազատներին, սակայն, այդ ախտորոշումը չէր բավարարել:

«Մահվան նախօրեին Հայրապետյանը զանգել է Հայաստանում գտնվող իր եղբորն ու ընկերոջը՝ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոսին ու հայտնել, որ իրեն թունավորել են»,- ասել է Լևոն Հայրապետյանի փաստաբանը:

Նրա խոսքերով՝ Հայրապետյանը հայտնել է, որ մինչև առավոտ, ամենայն հավանականությամբ, չի ապրի ու խնդրել է, որ իրեն առանց դիահերձման հողին չհանձնեն:

Հաղորդվում է, որ Լևոն Հայրապետյանի եղբայրը սկզբնական շրջանում որոշում է կայացրել սպանության մասին հայտարարություն կատարելուց առաջ անձամբ տեղեկանալ դեպքի մանրամասներին, այնուհետ պարզել է, որ նման դեպքերում մահացածի հագուստը պահվում է ընդամենը մեկ տարի, որից հետո ոչնչացվում է:

Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանը մահացել է 2017 թվականին, Մորդովայի գաղութում: Նա դատապարտվել էր խարդախության մեղադրանքով:

loading...