Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը նվազեցրել է Լեռնային Ղարաբաղում լարվածությունը. Լեբեդև

Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը նվազեցրել է Լեռնային Ղարաբաղում լարվածությունը. Լեբեդև

16:30 10 Հկտ, 2018

ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ, ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Դուշանբեում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում, նվազեցրել է լարվածությունը Լեռնային Ղարաբաղում:

«Ես ինքս ականատես էի, թե քանի անգամ են Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը մոտեցել միմյանց և քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Արդյունքներն ակնհայտ են, այժմ հակամարտության տարածաշրջանում լարվածությունը զգալիորեն նվազել է», — ասել է Ս.Լեբեդևը լրագրողներին, փոխանցում է «Интерфакс»-ը:

«Մենք հուսով ենք, որ երկու երկրների ղեկավարների միջև այս ընդգրկուն շփումը կշարունակվի և դրական արդյունքներ կտա հակամարտության կարգավորման համար», — ասել է Լեբեդևը:

loading...