Համացանցում է հայտնվել «Միս Բաղդադի» սպանության տեսանյութը

Համացանցում է հայտնվել «Միս Բաղդադի» սպանության տեսանյութը

16:00 10 Հկտ, 2018

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում պատկերված է «Միս Բաղդադ-2015» Տարա Ֆարեսի սպանության պահը: Այն հրապարակել է Metro պարբերականը:

Փողոցի տեսահսկման խցիկի նկարահանած կադրերում երեւում է, թե ինչպես է անհայտ անձը կրակել ավտոմեքենայի վրա, որի ղեկին էր Ֆարեսը: Դրանից հետո տղամարդը նստել է իր հանցակցի մոտոցիկլետը եւ հեռացել: Աղջկա մեքենան ընթացել է այնքան ժամանակ, մինչեւ հարվածել է այլ մեքենայի: 

30-ամյա մոդելին սեփական մեքենայի մեջ սպանել էին սեպտեմբերի վերջին: Գնդակներից երկուսը մխրճվել էին գլխի, եւս մեկը՝ կրծքավանդակի մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տարա Ֆարեսը բնակվում էր Էրբիլում՝ Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաքում: Նա հռչակվել էր՝ դառնալով նորաձեւ ապրանքանիշների դեմքը, միաժամանակ, համացանցում նրա հրապարակումները Իրաքի հանրության շրջանում վեճեր էին հարուցում:

 

loading...