Դպրոցներում աշխատանքային կլինեն համապատասխանաբար նոյեմբերի 17-ը եւ 24-ը. ԿԳ նախարար

Դպրոցներում աշխատանքային կլինեն համապատասխանաբար նոյեմբերի 17-ը եւ 24-ը. ԿԳ նախարար

15:15 10 Հկտ, 2018

Դպրոցներում աշխատանքային կլինեն համապատասխանաբար նոյեմբերի 17-ը եւ 24-ը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա, մասնավորապես, գրել է. 

«Հարգելի´ ծնողներ եւ աշակերտներ, քանի որ կառավարության կողմից աշխատանքային օրեր են հայտարարված հոկտեմբերի 27-ն ու նոյեմբերի 3-ը, որոնք համընկնում են դպրոցներում աշնանային արձակուրդների հետ, արձակուրդի անընդհատությունն ապահովելու համար, դպրոցներում աշխատանքային կլինեն համապատասխանաբար նոյեմբերի 17-ը եւ 24-ը»։

 

loading...