Հոկտեմբերի 27-ը և նոյեմբերի 3-ն աշխատանքային օրեր են

Հոկտեմբերի 27-ը և նոյեմբերի 3-ն աշխատանքային օրեր են

14:45 10 Հկտ, 2018

Այսօր կառավարության նիստում քննարկվեցին Ֆրանկոֆոնիայի միջոցառումները: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ երեկ բացվել է Ֆրանկոֆոնիայի ավանը, այսօր գործարար համաժողովն է սկսվում Թումոյում, իսկ վաղը մեկնարկելու է հիմնական գագաթնաժողովը:

Նա նշեց, որ ինչպես որոշվել էր՝ հոկտեմբերի 11-ը և 12-ը ոչ աշխատանքային են, իսկ աշխատանքային օրերը տեղափոխվել են հոկտեմբերի 20-ին և 27-ին: ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն առաջարկեց հոկտեմբերի 20-ը տեղափոխել նոյմեբերի 3-ին, քանի որ ՀՀ խոշոր քաղաքներում ՏԻՄ ընտրություններ են լինելու: «Կարծում եմ՝ ընդունելի առաջարկ է»,- ասաց վարչապետը:

loading...