Արթուր Ջավադյանը մեկնել է Բալի՝ մասնակցելու ԱՄՀ եւ ՀԲ նիստերին

Արթուր Ջավադյանը մեկնել է Բալի՝ մասնակցելու ԱՄՀ եւ ՀԲ նիստերին

12:30 10 Հկտ, 2018

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բալի (Ինդոնեզիա), որտեղ մասնակցելու է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եւ Համաշխարհային բանկի (ՀԲ) կառավարիչների խորհուրդների 2018 թ տարեկան հանդիպումներին եւ պլենար նիստին: ԿԲ-ից հայտնում են, որ բացի պլենար նիստից, նախատեսված է Կենտրոնական բանկի նախագահի մասնակցությունը ԱՄՀ Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի երկրների տարածաշրջանային հանդիպմանը, որի ընթացքում ներկայացվելու են տարածաշրջանային տնտեսական զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ ԱՄՀ/ՀԲ հոլանդաբելգիական ենթախմբի կառավարիչների հանդիպմանը։

Հանդիպումներ են նախատեսված ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Էնթոնի դը Լաննոյի եւ ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Ռիչարդ Դոռնբոշի, ԱՄՀ Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի մասով տնօրեն Ջիհադ Ազուրի, ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Հոսսեյն Սամիեի հետ: 

Միջոցառումների շրջանակում նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ Եվրոպական ներդրումային բանկի, գերմանական KfW բանկի եւ այլ գործընկեր կառույցների ներկայացուցիչների հետ:

loading...