Ազատության հրապարակում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի Ավանի բացումը

Ազատության հրապարակում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի Ավանի բացումը

21:30 9 Հկտ, 2018

Երևանում՝ Ազատության հրապարակում, տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի Ավանի բացումը։ Այստեղ տաղավարներով իրենց առանձնահատկություններն էին ներկայացնում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրները։

Բացման արարողությանը Երևանի քաղաքապետի տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը ողջունեց ներկաներին 2800-ամյա արևոտ քաղաքում։

«Այս ավանը յուրահատուկ մի խաչմերուկ է և հանդիպման վայր մշակույթների և քաղաքակրթությունների համար։ Սա կարծես մի յուրօրինակ նվեր լինի 2800-ամյա քաղաքին իր բնակիչների և զբոսաշրջիկների համար, բացառիկ հնարավորություն ողջ ֆրանկոֆոն աշխարհին հանդիպելու մի վայրում»,- ասաց նա։

ՖՄԿ ադմինիստրատոր Ադամ Օանն էլ իր խոսքում նշեց, որ վեց օր հնարավորություն է տրված ծանոթանալու ավանում ներկայացված տաղավարներին և բացահայտելու Հայաստանը, որն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը:

«Գագաթնաժողովի մի ամբողջ օրը նվիրված է լինելու «Ապրելով միասին» գաղափարախոսությանը, և հույս ունեմ, որ մենք դա կանենք»,- ասաց նա։

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն էլ նշեց, որ Հայաստանն ու Երևանը ջանք չեն խնայել հայկական ավանդական ջերմությամբ հյուրերին ընդունելու համար։

loading...