Գիտնականները նկարահանել են օվկիանոսի հրեշին

Գիտնականները նկարահանել են օվկիանոսի հրեշին

12:00 9 Հկտ, 2018

Ծովային կենսաբաններին առաջին անգամ հաջողվել է նկարահանել զարմանալի ծովային հրեշի՝ օձաձուկ-հավալուսնի։ Խորը ջրերում ապրող կենդանին, որ մինչեւ վերջերս գիտնականների մոտ բազմաթիվ հարցեր էր առաջացնում, դարձավ ավելի քիչ խորհրդավոր՝ տեղեկացնում է Planet-today-ը։

Խոսքը Eurypharynx pelecanoides-ի մասին է, որը ճառագայթաթեփուկավոր ձկների ներկայացուցիչ է։ Առաջին հայացքից (երկրորդից էլ) ֆանտաստիկ թվացող գիշատիչը կարողանում է գլուխն «ուռեցնել»՝ մեծացնելով իր որսի այնտեղ ընկնելու հավանականությունը։

Eurypharynx pelecanoides-ին նկարահանելու համար մասնագետները հատուկ սուզվող սարք են գործածել, որը Ազորյան կղզիների մոտակայքում մոտ մեկ կիլոմետր ջրի տակ է իջել։

«Հիմա մենք գիտենք, թե ինչպես են նրանք որս անում, սակայն այս էակները դեռւս շատ խորհրդավոր են մնում»,-նշել են գիտնականները։

loading...