Նիկոլաս Քեյջի նախկին ընկերուհին մեղադրում է նրան բռնության մեջ

Նիկոլաս Քեյջի նախկին ընկերուհին մեղադրում է նրան բռնության մեջ

22:53 8 Հկտ, 2018

Հոլիվուդյան դերասան Նիկոլաս Քեյջի նախկին ընկերուհին՝ Վիկի Պարկը, մեղադրել է նախկին սիրելիին բռնության մեջ:

Զույգը հարաբերությունների մեջ է եղել 2017 թվականին: Independent-ը հայտնում է, որ նչպես Պարկն է պնդում, 54-ամյա Քեյջը լավ չի դրսեւորել իրեն աղջկա հետ սեպտեմբերի 20-ին: Աղջիկը նշել է, որ դերասանը ալկոհոլի ազդեցության տակ է եղել: Թե կոնկրետ ինչ առումով է Քեյջը բռնություն գործադրել՝ ֆիզիկական, թե հոգեբանական, պարբերականը չի պարզաբանում:

Պարկը նշել է, որ Քեյջը ալկոհոլի հետ սեր է ունեցել, խրոնիկ դեպրեսիայի մեջ է եղել, իսկ նրա նախկին կինը հետապնդել է դերասանին ու փորձել է տրամադրել ընկերուհու դեմ:

Քեյջի ներկայացուցիչն ամբողջովին հերքել է ինֆորմացիան ու որակել այն անհեթեթություն: Քեյջն ու նրա նախկին կին Քիմը 2004-ին են ամուսնացել ու բաժանվել են 2016-ին, սակայն ապահարզանը մինչ օրս ընթացքի մեջ է:

loading...