Կենդանակերպի նշանների «դավաճանող» տղամարդիկ

Կենդանակերպի նշանների «դավաճանող» տղամարդիկ

22:15 8 Հկտ, 2018

Կշեռք տղամարդիկ իրենց էությամբ հավատարիմ են: Հազիվ թե նրանք լուրջ հարաբերությունները վտանգի տակ դնեն հանուն սիրախաղի:

Կարիճ տղամարդիկ կրքոտ են, իմպուլսիվ, սիրում են ուշադրության կենտրոնում լինել, բայց դա անհանգստանալու առիթ չէ: Երբ Կարիճ տղամարդու հարաբերություններում ամեն ինչ կարգին է, նա չի դավաճանի սիրելի կնոջը: Այլ հարց է ինտիմ կապի անբավարարությունը կամ վրեժը:

Աղեղնավոր տղամարդը հեշտությամբ է տրվում գայթակղությանը: Գեղեցիկ, հետաքրքիր կինը հեշտությամբ կարող գրավել նման տղամարդուն,իսկ Աղեղնավորի համար սեքսը «մեկ գիշերվա համար» բավական հաճախ ու ոչինչ չնշանակող երեւույթ է: 

Այծեղջյուր տղամարդիկ իրենց բնույթով շատ հավատարիմ տղամարդիկ են: Նրանք մշտապես մտածում են աշխատանքի մասին կամ այն մասին, թե ինչպես բարելավել ֆինանսական դրությունը` նույնիսկ սիրելի կնոջ գրկում: Էլ ինչ դավաճանության մասին կարող է լինել խոսքը:

Ինչ վերաբերվում է Ջրհոս տղամարդուն, ապա շփման նկատմամբ նրանց չափից մեծ սերը հանգեցնում է հաճախակի գայթակղությունների: Բայց նրանց ավելի շատ ձգում է շփումը, քան դավաճանելու պահանջը: Իսկ եթե այդպիսի հնարավորությունը միավորի երկուսին, ապա, իհարկե, նա չի հրաժարվի օգտվել դրանից:

Տղամարդ Ձկները կարող են անկեղծ եւ խորապես սիրել կնոջը, բայց նաեւ դավաճնել նրան: Այս տղամարդիկ պատրաստ են «լողալ» դեպի իրենց դուր եկած ցանկացած իգական սեռի ձուկը: Բայց ընտանիքներից ձկները գործնականում չեն հեռանում:

Տղամարդ Խոյը եւս բավականին փոփոխական բնույթ ունի: Խորը լանջաբացվածք, լայն կտրվածք կամ կարճ կիսաշրջազգեստ, եւ Խոյը ձեր անկողնում է: Այս տղամարդիկ շատ մոլի են, եւ նույնիսկ ուժեղ զգացմունքը նրանց չի խանգարում նոր ինտրիգներ փնտրել ու գտնել:

Ցուլ տղամարդը, իհարկե, չի կարող չնկատել գեղեցիկ աղջկան, բայց Ցուլերն այն տղամարդիկ չեն, ովքեր նետվում են դեպի ամեն պատահածը`դավաճանելով սիրելի կնոջը:

Երկվորյակները շատ շփվող եւ հաղորդակցվող են, ինչը հաճախ ավարտվում է կարճատեւ արկածներով, բայց Երկվորյակների համար կենակցությունը երբեք առաջին տեղում չէ, ուստի նրանց դավաճանության կարող է դրդել հարաբերություններում հոգնածությունը կամ միօրինակությունը:

Խեցգետին տղամարդու համար կարեւոր գործոն է սիրելի կնոջ հետ հոգեկան մտերմությունը, նրանք հազվադեպ են դավաճանում: Տղամարդ Խեցգետինները սիրում են գովաբանություններ ու հաճոյախոսություններ: Իսկ եթե նրանք սկսում են դավաճանել, ապա ամենայն հավանականությամբ նրանք հիասթափված են եւ նոր կնոջ են փնտրում:

Առյուծներն ինքնասիրահարված տղամարդիկ են, ովքեր սիրում են շրջապատված լինել գեղեցիկ ու թանկարժեք իրերով, ինչպես նաեւ վառ ու գեղեցիկ կանանցով: Առյուծը միշտ ընտրում է «ամենալավը», ուստի եթե նա ընտրյալ ունի, ապա չի դավաճանի նրան:

Կույսը կենդանակերպի ամենահավատարիմ ու նվիրված նշաններից է: Հենց այս տղամարդիկ չն տրվում առաջին հանդիպած գեղեցկուհու գայթակղությանը, եւ եթե Կույսը որոշել է դավաճանել, ապա հավանաբար դրա համար պատճառներ կան: Կանոնավոր սեքս, սեր ու ջերմություն, եւ ձեր տղամարդը միշտ հավատարիմ կլինի ձեզ:

loading...