Հղիության մասին չկասկածող աղջիկը երեխային անսպասելի ծնել է խոհանոցում

Հղիության մասին չկասկածող աղջիկը երեխային անսպասելի ծնել է խոհանոցում

21:19 8 Հկտ, 2018

Դուբլինից 18-ամյա Միլոիս Մերֆին իր հղիության մասին չի կասկածել: Մինչեւ իր համար էլ անսպասելի երեխային ծննդաբերել է սեփական բնակարանի խոհանոցում:Ծննդաբերությանը նախորդած ամիսներին Միլոիսին անհանգստացրել են փորացավերը եւ փսխումով սրտխառնոցը: Սակայն նա կարծել է, թե ստամոքսի հետ կապված խնդիրներ ունի: Ծննդաբերության օրը Միլոիսը խոհանոց է գնացել, եւ նրա ջրերն արտահոսել են: Միլոիսի աղջիկն անհաս է ծնվել եւ ընդամենը 458 գրամ էր կշռում: Երեք ամիս շարունակ նրան պահել են նեոնատալ վերակենդանացման բաժանմունքում: Հիմա երեխան առողջ է. նրան հիվանդանոցից դուրս են գրել, եւ նա արդեն տանն է՝ ծնողների հետ: Հիմա նա կշռում է 3,6 կգ: Նրան անվանակոչել են Հարփեր:

loading...