Մեդեսի բժշկական կենտրոնում գործող ծառայությունների գները մատչելի են, ինչն էլ ապահովում է բարձր մրցունակությունը.Միքայել Մխիթարյան

Մեդեսի բժշկական կենտրոնում գործող ծառայությունների գները մատչելի են, ինչն էլ ապահովում է բարձր մրցունակությունը.Միքայել Մխիթարյան

18:04 8 Հկտ, 2018

Մեր զրուցակիցն է Մեդեսի բժշկական կենտրոնի մաշկաբանության և կոսմետոլոգիայի բաժնի վարիչ, «պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան Մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի» հիմնադիր անդամ Միքայել Մխիթարյանը:

-Ո՞րն է գեղեցիկ մաշկի գաղտնիքը:

Գեղեցիկ է առողջ մաշկը: Որքանո՞վ ենք մենք կարողանում ճիշտ խնամել մեր մաշկը, հետևողակա՞ն ենք արդյոք նրա փոփոխություններին, որոնք երբեմն կարող են նախանշել սխալ կենսակերպը կամ լինել մաշկային որևէ հիվանդության նախանշանը: Ամենօրյա գրագետ խնամքը կօգնի թարմ պահել մաշկը, իսկ որոշ դեպքերում կկանխի առկա հիվանդության կլինիկական սրացումը, եթե իհարկե մարդն ունի որևէ մաշկային խնդիր:

-Ինչպե՞ս իրականացնել Ձեր ասած գրագետ խնամքը:

Եթե առկա է որևէ մաշկային հիվանդություն, նախ և առաջ պետք է դիմել մաշկաբանին, ով կուսումնասիրի այն և կիրականացնի բուժումը: Հիշե´ք, մաշկային որևէ գանգատի առկայության պարագայում մաշկաբանին դիմելը գրագետ խնամքի կարևոր մասն է կազմում: Մնացած բոլոր դեպքերում, երբ չկա անհանգստացնող որևէ լուրջ պատճառ, գրագետ խնամքի սահմաններում կդիտարկվի առողջ ապրելակերպի վարումը, ինչն իրենից ենթադրում է զերծ մնալ վնասակար սովորույթներից, խուսափել նստակյաց կյանքից, հետևել սննդակարգին (խոսքը չի վերաբերվում դիետաներին)՝ հնարավորինս քիչ օգտագործել շոկոլադ և ալրային սննդամթերք, սահմանափակել հում կաթի կիրառումը, իսկ տապակած սննդի մասին առհասարակ քիչ հիշել: Այս ամենի հետ մեկտեղ, հատկապես կանանց համար, կարևոր է նաև որակյալ կոսմետիկ միջոցների ընտրությունը, քանի որ դրանցից կախված կարող են փոխվել մաշկի որակական հատկանիշները:

-Ո՞ր խնդիրներով են առավել հաճախ դիմում մաշկաբանին:

Այցելուների շրջանում դեռևս շարունակում է մեծամասնություն կազմել կորյակային հիվանդությունը, որը գերազանցապես տարածված է երիտասարդ տարիքի անձանց մոտ և այս խնդրով դիմողների զգալի մասը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն են, քանզի էսթետիկ տեսքը նրանց համար առավել կարևոր է: Այլ հիվանդություններից հարկ է նշել մաշկային ալերգիկ հիվանդությունները, ատոպիկ դերմատիտը, սեբորեան, մազաթափությունը, էկզեման, պսորիազը, մաշկի սնկային հիվանդությունները և այլն:

-Ձեր կլինիկան լիակատար հագեցած է ժամանակակից սարքավորումներով: Ի՞նչ հնարավորություններ են ընձեռում այդ սարքերը կոնկրետ Ձեր ոլորտում:

Մաշկաբանության, հատկապես կոսմետոլոգիայի ոլորտը անհնար է պատկերացնել առանց այս սարքավորումների: Մասնավորապես CO2 լազերի միջոցով կատարում ենք մաշկի գունակային և այլ տեսակի գոյացությունների հեռացում: Գունակային խալերի դեպքում, խոսքը մելանոցիտային ծագման խալերի մասին է, իրականացնում ենք տվյալ գոյացության դերմատոսկոպիական հետազոտություն և հեռացումը կատարում ենք միայն ռիսկային ցուցանիշների բացակայության պարագայում: Կոսմետոլոգիական շարքից հարկ է նշել կարբոնային և լազերային փիլինգի, ադամանդե հղկման (алмазная шлифовка), մանր մազանոթների էլեկտրոկոագույացիայի, դաջվացքների հեռացման, մերսման և մաշկի տոնուսավորման, ճարպային նստեցումների հեռացման և ծավալային նիհարեցման, մաշկաբանական ֆիզիոթերապիայի և այլ տեսակի բազմաֆունկցիոնալ սարքավորումները:

Նմանատիպ սարքավորումներ հանդիպում ենք նաև ոչ բժշկական գործունեության վայրերում, օրինակ՝ գեղեցկության սրահներում: Արդյո՞ք ժամանակ խնայելու տեսանկյունից արդարացված է այցելել մոտակա գեղեցկության սրահը և ստանալ նույն կոսմետոլոգիական միջամտությունը, ինչը կարելի է ստանալ որակավորված կլինիկայում:

Ո´չ ժամանակի, ո´չ ֆինանսի և ո´չ էլ ռիսկայնության տեսանկյունից արդարացված չէ: Նմանատիպ ոչ բժշկական հաստատություններում, բավականաչափ դժվար է ապահովել սանիտարական նորմերը նշված գործունեությունները ծավալելու համար: Որակավորված բժշկական հաստատություններում աշխատում են որակավորում ստացած մասնագետներ, ուստի և իրենց գործի գիտակն են՝ ոչ միայն պրակտիկորեն, այլ նաև հիմնարար ակադեմիական գիտելիքներով: Ինչ վերաբերովում է ֆինանսական կողմին. Մեդեսի բշկական կենտրոնում ծառայությունների արժեքը գրեթե նույնն է, իսկ որոշ ծառայություններ անգամ առավել մատչելի են, օրինակ՝ պլաստիկ վիրաբուժության ծառայությունները և այլն:

-Ինչպիսի՞ն է գնային քաղաքականությունը Մեդեսի բժշկական կենտրոնում:

Մեր կենտրոնում գործող ծառայությունների գները մատչելի են, իսկ գնագոյացումը, առհասարակ, իրականացվել է Երևանում առկա նույնատիպ ծառայություների գների շրջանակներում՝ շատ դեպքերում ձգտելով առավել ցածր արժեքների, ինչն էլ ապահովում է մեր կենտրոնի բարձր
մրցունակությունը:

-Եվ վերջում, ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին:

Եղեք առողջ, հետևեք Ձեր սննդակարգին, մշտապես գտնվեք ակտիվ կենսակերպի մեջ, լցվեք դրական մտքերով և հոգեվիճակներով, և այդժամ միայն Ձեր մաշկը կփայլի ամենաառողջ գույներով: Հիշե´ք, մեր մաշկը մեր օրգանիզմի մոնիտորն է. ցանկացած մարմնական և հոգեկան տեղաշարժեր արտացոլվում են նրա վրա, ուստի հետևողական եղեք և անհանգստացնող նշանների պարագայում անհապաղ դիմեք մաշկաբանին:

Հարգելի ընթերցողներ, դուք ինքներդ կարող եք ուղղել ձեզ հուզող հարցերը Մեդեսի բժշկական կենտրոնի գլխավոր մաշկաբանին՝ բժիշկ Միքայելին, կամ պարզապես այցելել և տեղում քննարկել դրանք, քանզի խորհրդատվությունը Մեդեսի բժշկակն կենտրոնում անվճար է:

Մեդեսի Բժշկական Կենտրոն
հասցե: ք.Երևան, Դավթաշեն, 3-րդ թաղամաս, 5/1 շենք (կամրջի հարևանությամբ)
հեռ.: 010-370-370

loading...