Ի՞նչ է պարտավոր տղամարդը կամ ինչպիսին կարող են լինել կանացի ցանկությունները

Ի՞նչ է պարտավոր տղամարդը կամ ինչպիսին կարող են լինել կանացի ցանկությունները

22:55 6 Հկտ, 2018

1. Տղամարդը պարտավոր է չլռել, եթե սիրելի կինը համեղ ուտելիք է մատուցել եւ լուռ ուտել, եթե ուտելիքը համեղ չէ: Կատակ է իհարկե: 
2. Պետք չէ լոգասենյակի դուռը թակել, երբ կինը ներսում է: Ժամանակը կգա, դուրս կգա: 
3. Կանացի ցանկությունները երբեմն մանրուքների են հանգում, օրինակ` ինչ-որ մեկը մեր փոխարեն լվա սպասքը: Եվ պետք չէ ձեւացնել, թե լվացարանում սպասքի բլուրը հարեւանների մեղքով է գոյացել: 
4. Եթե տղամարդը կարողանում է միս եփել, իսկ գուցեեւ` ոչ միայն միս, ուրեմն այդ տղամարդը սքանչելի է: 
5. Երեխաների հետ շփվել կարողանալը, նրանց հանգստացնելը եւ զբաղեցնելը անգին հատկանիշ է: 
6. Պարերը եւս մի կետ են տղամարդու կարողությունների ցուցակում: Գոնե մի քիչ: 
7. Իսկական տղամարդը կարողանում է պաշտպանել իրեն, իր կնոջը եւ պաշտպանել թույլին: 
8. Կանացի ցանկությունների երկար ցուցակը ներառում է նաեւ այնպիսի պարտադիր կետ, ինչպիսին ճիշտ պատասխանն է այն հարցին, թե հագուստի տարբերակներից որն է ավելի համապատասխանում երեկոյին: Ուշադիր հետեւեք կնոջ դիմախաղին, նա կհուշի: 
9. Տղամարդը պիտի իմանա, թե երբ դադարեցնի գոռալը եւ ուղղակի գրկի իր հիմարիկին: 
10. Անհրաժեշտության դեպքում կողքին լինելն իսկական տղամարդկանց հատկանիշն է: 
11. Խողովակի վնասման դեպքում ջրի անջատման տեղն իմանալը, ինչպես նաեւ լույսը միացնելը, եթե խնդիրներ են առաջանում խցանների հետ, բացառապես տղամարդկային գործ է: 
12. Ի՞նչ պիտի անի տղամարդը: Իհարկե պարզի հարցերը հարեւանի հետ, որը հայտարարել է, թե ես եմ քերծել իր մեքենան: Իհարկե ես չեմ: 
13. Տղամարդը միշտ հիշում է, որ երբ կինը բարձրակրունկով է, անհրաժեշտ է դանդաղ տեղաշարժվել` նրան թույլ տալով բռնել ուղեկցի թեւը: 
14. Երբ սիրելի կինը ղեկին է, պետք չէ բղավել: Ի վերջո, ոչ մի սարսափելի բան չի լինի: 
15. Եթե տղամարդը կարողանում է սիրելի կնոջ համար ինքնուրույն այնպիսի զարդեր ընտրել, որոնք նրան դուր են գալիս, նա իդեալական է: 
16. Խելագար օրգազմի հասցնելը տղամարդու անմիջական պարտականությունն է: Եվ պետք չէ ուշադրություն դարձնել, որ այս կետը 16-րդ տեղում է: Իրականում դա շատ կարեւոր է: 
17. Քնի մեջ պետք է այնպես գրկել, որ հարմար լինի, բայց ոչ շոգ, հետո էլ, որ ծածկոցը երկուսին էլ հերիքի: Պետք չէ բողոքել, որ մազերը բերանն են մտնում, եւ ոչ մի խռմփոց: 
18. Փող է վաստակում ընտանիքի համար եւ դրանք ուրախությամբ ծախսում է սիրելի կնոջ եւ երեխաների համար. երազանք է, ոչ թե տղամարդ: 
19. Կանացի ցանկությունների ցուցակի եւս մի պարտադիր պատվիրան ասում է` սիրելի կնոջդ նայիր այնպես, որ նրա թիկունքը փշաքաղվի, ինչպես նաեւ քո անուշադրությամբ ստամոքսում թիթեռնիկներ մի սպանիր: 
20. Մի ամաչեք արտահայտել ձեր զգացմունքները, թանկագին տղամարդիկ: Կորչի զսպվածությունը:
21. Տղամարդու մարմնի ամենասեքսուալ մասը խելքն է, ուղեղը, ինտելեկտը, մի խոսքով` այն ամենը, ինչ կապված է իմաստնության հետ: Հետո էլ` հումորի նուրբ զգացումը եւ տեղին հեգնանքը: 
22. Այնուամենայնիվ մի նրբերանգ արժե հաշվի առնել: Դա կայանում է նրանում, որ տղամարդը պիտի կնոջից ավելի իմաստուն լինի կնոջ համար ոչ վիրավորական եղանակով: 
23. Կյանքում գլխավոր կինը մեկը պետք է լինի: Կյանքում գլխավոր նպատակը եւս մեկը պիտի լինի. այդ կնոջը երջանիկ դարձնել: 
24. Կնոջից շուտ չհարբելը եւ նրան ողջ եւ անվնաս տուն հասցնելը եւս գրի ենք առնում կանացի ցանկությունների ցանկում:
25. Երբեք չհանդիմանել կնոջը եւ չասել. «Ասում էի, չէ»:
26. Տղամարդը պիտի կարողանա քնից առաջ հեքիաթներ հորինել: Ի՞նչ երեխաներ: Իհարկե սիրելի կնոջ համար: 
27. Սեղանի առաջ ինքդ քեզ պահելու եւ խնամքով ուտելու կարողությունը արվեստ է, որին պետք է կատարելությամբ տիրապետել: 
28. Կանացի ցանկությունները դրանով չեն ավարտվում: Եվ այդ ցանկություններից մեկը ծնկները դողալու աստիճան համբուրվելն է: Իմիջիայլոց, հենց առաջին համբույրից են աղջիկները տղամարդու մասին դատում որպես սիրեկանի: 
29. Միասին հիմարանալ, բարձերով կռվել կամ էլ իրար հետեւից վազել բնակարանում. դա ոչ մի վատ բան չի նշանակում: Մանկության մեջ ընկնելը նույնպիսի անհրաժեշտություն է, ինչպես քաղցրեղենը: 
30. Բացի այդ, տղամարդու կարողությունների ցուցակը առաջվա նման պիտի այնպիսի կետեր ներառի, ինչպիսիք են տունը, ծառը եւ երեխան: 
31. Սիրելի կնոջն անձնական տարածք եւ ինքնազարգացման հնարավորություն թողնել: 
32. Խանդել կամ չխանդել` իրավիճակից կախված: Իրավիճակը ճանաչել ինքնուրույն: 
33. Իսկական տղամարդուց պարտադիր լավ հոտ է գալիս: 
34. Սովորել հասկանալ նուրբ ակնարկները եւ ներողամտորեն վերաբերվել կամակորություններին: Ենթագիտակցության մակարդակում զգալ ՆԴՀ-ի մոտենալը եւ աջակցել կնոջն այդ բարդ ժամանակահատվածում:
35. Եթե տղամարդը կարող է վերբեռնել «Windows»-ը եւ գիտե, թե ինչու է լռվել մեքենան, նա ոչ միայն իդեալական է, այլեւ սուպերիդեալական: 
36. Սիրելի կնոջ հետ կիսել շոփինգի բոլոր բարդությունները եւ ուրախությունները, իսկ հետո պաղպաղակ գնել: Ահա թե ինչ է պարտավոր տղամարդը: 
37. Ոչ սովորական հաճոյախոսություններ հորինել: 
38. Հեռակառավարման վահանակը, գուլպաները, բանալիները, ճարմանդները եւ այլ մանրուքներն առանց սիրած աղջկա/կնոջ/սիրուհու ուշադրությունը գրավելու փնտրելը համատեղ կյանքը դրախտ կդարձնի: 
39. Կանացի հաջորդ ցանկությունը. մանրամասն հիշել, թե ինչպես եք ծանոթացել, այդ մասին քնելուց առաջ պատմել կնոջը` հուզմունքով եւ հիացմունքով: 
40. Մերսել կարողացող տղամարդը արդեն վաստակել է դրախտում իր տեղը:

loading...