Արաս Օզբիլիսը ապաքինվել է

Արաս Օզբիլիսը ապաքինվել է

19:15 6 Հկտ, 2018

Հայաստանի հավաքականի և հոլանդական «Վիլլեմ II»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը ապաքինվել է վնասվածքից և կարող է մասնակցել հոկտեմբերի 7-ին Հոլանդիայի Էրեդիվիզիայի 8-րդ տուրի «Ֆեյենորդ»-ի հետ կայանալիք խաղին: Այս մասին հանդիպումից առաջ կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտնել է «Վիլլեմ II»-ի գլխավոր մարզիչ Ադրի Կոստերը:

«Վիլլեմ II»-ը Հոլանդիայի Էրեդիվիզիայում անցկացրած 7 տուրերից հետո վաստակած 8 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղը:

loading...