Դոլարը շարունակում է թանկանալ. Եվրոյի փոխարժեքը եւս աճել է

Դոլարը շարունակում է թանկանալ. Եվրոյի փոխարժեքը եւս աճել է

18:45 5 Հկտ, 2018

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 5-ին, կազմել է 485.51 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.45 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 558.14 դրամ (աճել է 0.47 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 632.81 դրամ (աճել է 3.30 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.27 դրամ (նվազել է 0.05 դրամով): 

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 228.37 դրամ, ոսկի՝ 18,785.26 դրամ, պլատին՝ 12,955.89 դրամ:

loading...