Նախարար Հակոբ Արշակյանը կարեւորել է ԵՏՄ ծրագրերում Հայաստանի ինտեգրման անհրաժեշտությունը

Նախարար Հակոբ Արշակյանը կարեւորել է ԵՏՄ ծրագրերում Հայաստանի ինտեգրման անհրաժեշտությունը

18:00 5 Հկտ, 2018

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների կոլեգիայի անդամ, նախարար Կարինե Մինասյանի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով ներկաներին՝ Հակոբ Արշակյանն ընդգծել է Եվրասիական Տնտեսական Միության (ԵՏՄ) շրջանակներում իրականացվող տարածաշրջանային ծրագրերում Հայաստանի ինտեգրման անհրաժեշտությունը՝ առանձնակի կարեւորելով ԵՏՄ ֆորումի անցկացումը Հայաստանում։ 

Անդրադառնալով ԵՏՄ շրջանակներում իրականացվող գործընթացներում մեր երկրի մասնակցությանը՝ Կարինե Մինասյանը դրանցում առանձնացրել է երեք հիմնական նպատակ՝ նախ Հայաստանը ներկայացված լինի ԵՏՄ ծրագրերում, ապա ներգրավված լինի նախագծերում եւ, վերջապես, սեփական ծրագրերը ներկայացնի։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են այս երեք հայեցակարգերի հետ կապված մի շարք մանրամասներ, քննարկվել եւ ճշգրտվել են ԵՏՄ ծրագրում մեր կազմակերպությունների մասնակցության հետ կապված հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵՏՄ ծրագրերն ավելի խորությամբ ուսումնասիրելուց հետո առաջիկայում քննարկել դրանցում հայկական կազմակերպությունների ներգրավման հնարավոր տարբերակները։

loading...