ԱԳ նախարարը իր ֆինն գործընկերոջը ներկայացրել է Արցախի հարցում Հայաստանի դիրքորոշումը

Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 28-ին կայացավ Հայաստանի եւ Ֆինլանդիայի արտործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Թիմո Սոինիի հանդիպումը:

ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկեցին երկկողմ օրակարգի առավել ընդլայնման ուղղությամբ գործնական քայլերը: Այս առումով կարեւորվեց երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ անցկացվող խորհրդակցությունների պարբերականությունը եւ օրակարգի համընդգրկունությունը:

Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները, ժողովորդի լայն մանդատի հիման վրա կառավորւթյան կողմից իրականացվող բարեփոխումները: Անդրադառնալով կառավարության զարգացման օրակարգին եւ դրա գերակա ուղղություն համարվող նորարարության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ձեռքբերումներին՝ արտգործնախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է տվյալ ոլորտում միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակման հարթակների ձեւավորումը եւ համապատասխան ծրագրերի նախաձեռնումը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցերի շուրջ: Զոհրաբ Մնացականյանն իր ֆին գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքորոշումը եւ մոտեցումները:

ԱՎԵԼԻՆ