Իրանում ահաբեկչություն իրականացրած անձանցից չորսին ոչնչացրել են

Իրանի Ահվազ քաղաքում վնասազերծել և ոչնչացրել են չորս ահաբեկիչների, որոնք սեպտեմբերի 22-ին կրակ են բացել Իրանա-Իրաքյան պատերազմի մեկնարկի տարեդարձի կապակցությամբ կազմակերպված ռազմական շքերթի մասնակիցների վրա: Այս մասին հայտնում է Իրանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Աբոլֆազլ Շեքարչին՝ հաղորդում է IRNA գործակալությունը:

Նրա խոսքով՝ երեք ահաբեկիչներին տեղում են ոչնչացրել, իսկ չորրորդ մասնակիցը մահացել է հիվանդանոցում:

Ավելի վաղ Իրանի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Աբոլֆազլ Շեքարչին հայտարարել էր, որ հարձակում իրականացրած զինյալները կապված են Միացյալ Նահանգների և Իսրայելի «Մոսադ» արտասահմանյան հետախուզական ծառայության հետ:

ԱՎԵԼԻՆ