Երբ ուղիղ եթերը չկայացածների համար դառնում է ուղեղ հարթուկելու միջոց

Հասմիկ Բարխուդարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երբ ուղիղ եթերը չկայացածների համար դառնում է ուղեղ հարթուկելու միջոց

Ուղիղ եթերը կամ այսպես ասած ֆեյսբուքյան լայվ-երը վերածվել են չկայացածների ինքնագովազդի լավագույն հարթակի: Այսօր ով չի ալարում լայվ է մտնում: Իհարկե ոմանք դա անում են պարապությունից, ոմանք ուզում են ինքնահաստատվել ու ամեն ձև ապացուցել, թե ինչ խելացի են իրենք, ոմանք էլ դա անում են, որ օրվա իշխանույթուններին «հետև մտնեն» ու ցույց տան, իբր լսարան ունեն ու իրենց ասածին մարդիկ հետևում են լայվով:
Ֆեյսբուքյան Լայվը հետաքրքիր հատկություն ունի: Մի կողմից այն չկայացած դուրսպրծուկներին եթեր մտնելու հնարավորություն է տալիս, որոնք դրանով ուզում են բարձրացնեն իրենց սեփական արժեքը, իսկ մյուս կողմից պատուհաս դառնում ուրիշների գլխին, որոնք ստիպված են ամեն անգամ իրենց էջում հաղորդագրություն ստանալ, որ ինչ-որ մեկը հերթական անգամ լայվ մտավ:
Իսկ ասածներն էլ դատարկաբանություն են, տեղում հորինվող տեքստեր: Կամ էլ վիրավորանք ու զրպարտություն հայտնի գործիչների հասցեին: Ցավոք Ֆեյսբուքը այսօր նման ստանդարտներ է սահմանել, թե իբր լայվ մտնելն ու մարդկանց վիրավորելը խիզախություն է, այնինչ դա մարդու ճղճիմ ու չկայացած լինելու, մարդու փոքրության ու էժանության ցուցանիշ է ընդամենը: Դրա համար կոչ եմ անում ամեն օր տեղի-անտեղի լայվ մտնողներին ուղղակի արհամարհեք ու բանի տեղ մի դրեք: Ձեր ժամանակը շատ թանկ է՝ սրա-նրա լայվին հետևելու համար»:

Image may contain: 1 person
 

 

 
 

ԱՎԵԼԻՆ