Սեպտեմբերի 21-ին հրապարակում կլինի «սելֆիի ժամ», քաղաքացիները կնկարվեն հայտնի գործիչների հետ․ Լիլիթ Մակունց

Այսօր Հանրապետության հրապարակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, խոսելով ՀՀ անկախության օրվան նվիրված միջոցառման մասին, նշեց, որ միջոցառումը լինելու է ապակենտրոնացված ու բազմաժանր.  

«Ունենալու ենք մարզերից ներկայացված ծրագրեր։ Կունենանք հյուրեր Արցախից, ինչը մեզ համար շատ ուրախալի է։ Ելույթ են ունենալու բավականին մեծ թվով սիրված ու սիրելի երաժիշտներ։ Հանրապետության հրապարակում բացի երաժշտական կատարումներից, կլինեն նաև թատերական ներկայացումներ, արվեստի տարբեր ոճերին վերաբերող տաղավարներ»,- հայտարարել է նախարարը։ 

Վերջինս նաև տեղեկացրել է, որ տարբեր ոլորտների հեղինակավոր ու գնահատված մարդկանց սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, հրավիրել է Հանրապետության հրապարակ՝ քաղաքացիների հետ զրուցելու ու նկարվելու.

«Նախատեսված է հատուկ ժամ Հանրապետության հրապարակում, որը պայմանականորեն անվանել ենք «սելֆիի ժամ»։ Այս ժամին քաղաքացիները կկարողանան նկարվել հայտնի գործիչների հետ»,- տեղեկացրել է Լիլիթ Մակունցը։

ԱՎԵԼԻՆ