Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն ազատվել է աշխատանքից

Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն ազատվել է աշխատանքից: Համապատասխան որոշումը, որը ստորագրել է Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը, ասված է.

«Հիմք ընդունելով Տ. Բարսեղյանի դիմումը եւ ղեկավարվելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48.1-րդ հոդվածի 1-ին մասով,  «Հանրային ծառայության մասին»  օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով`

1.Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանին՝ 2018 թվականի սեպտեմբերի 17-ից ազատել զբաղեցրած պաշտոնից։

2.Հանձնարարել աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ կատարել վերջնահաշվարկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:

Ավելի վաղ Տիգրան Բարսեղյանը «Հրապարակ» թերթին հայտնել էր, որ պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն. «Ես պատճառ չունեմ, ուղղակի այդպես որոշեցի, բավականին երկար ժամանակ աշխատանքային վիճակում էի, մի օր պետք է ավարտեի: Ոչ մի շարժառիթ չկար, ուղղակի մի օր մի բան սկսվում է եւ վերջանում»,-ասել էր նա:

ԱՎԵԼԻՆ