Ջասթին Բիբերը պաշտոնապես ամուսնացել է

Ջասթին Բիբերը պաշտոնապես ամուսնացել է

17:00 16 Սպտ, 2018

Կանադացի երգիչ Ջասթին Բիբերն ամուսնացել է ամերիկացի մոդել Հեյլի Բոլդուինի հետ, հաղորդում է People-ը։

Երգչի ընտանիքին մոտ աղբյուրի խոսքով՝ երիտասարդները ուրբաթ, սեպտեմբերի 14-ին, Նյու Յորքի դատարանում պաշտոնապես գրանցել են ամուսնությունը։

Հիշեցնենք, որ 24-ամյա Բիբերը 21-ամյա Բոլդուինին ամուսնության առաջարկություն է արել հուլիսի 7-ին, Բահամյան կղզիներում։

loading...