Էնրիկե Իգլեսիասը առաջին անգամ անկեղծորեն պատմել է իր անձնական կյանքի մասին

Էնրիկե Իգլեսիասը առաջին անգամ անկեղծորեն պատմել է իր անձնական կյանքի մասին

22:15 14 Սպտ, 2018

Երգիչ Էնրիկիե Իգլեսիասը համաշխարհային շոու-բիզնեսի այն աստղերից է, ովքեր երբեք էլ չեն հավատացել ամուսնության ինստիտուտին: Նա շատ ընկերուհիներ է ունեցել, սակայն ամեն բան փոխեց մի ռուս շիկահեր՝ նախկին թենիսիստուհի Աննա Կուրնիկովան:

Ինչպես kp.ru-ն է հայտնում՝ հղում կատարելով իսպանական Un Nuevo Día-ին, Էնրիկեն վերջապես անկեղծացել է անձնական կյանքի մասին: 

«Ինձ դուր է գալիս իմ կյանքը: Երբ ես ստուդիայում աշխատում եմ ու մոտենում է երեկոն, ես տուն եմ շտապում գնալ: Ես ուզում եմ արագ տեսնել կնոջս, երեխաներիս, հարցնել, թե ինչպես է անցել նրանց օրը: Այդ պահերին այս աշխարոհւմ ուրիշ ոչինիչ ինձ չի հետաքրքրում», — խոստովանել է երգիչը:

Իգլեսիասը նաեւ նշել է, որ միշտ երեխաներին զվարճացնելու նոր ձեւեր է մտածում, քանի որ նրանց ժպիտն ու ծիծաղը էներգիա են հաղորդում երգչին ամբողջ օրվա համար:

«Առաջ ես բազմաթիվ աղջիկների հետ եմ հանդիպել, բայց այդ հարաբերություններից ոչ մեկը լուրջ չի եղել », — հիշել է Էնրիկեն:

Հիշեցնենք, որ Իգլեսիասն ու Աննա Կուրնիկովան հանդիպել են 2002 թվականին ու առանց հարաբերություններն օրինականացանելու մինչ օրս երջանիկ ապրում են միասին: 2017 թվականին օրինակելի զույգը միանգամից երկու փոքրիկ ունեցավ:

loading...