Լավրով․ Վերջին տարիները ԵՄ-ի համար բաց թողնված հնարավորությունների ժամանակաշրջան էր

Լավրով․ Վերջին տարիները ԵՄ-ի համար բաց թողնված հնարավորությունների ժամանակաշրջան էր

21:57 14 Սպտ, 2018

Եվրամիությունը բաց է թողել Ռուսաստանի հետ սերտ համագործակցութունը կարգավորելու բազմաթիվ հնարավորություններ։ Այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Բեռլինում կայացած Գերմանա-ռուսական ֆորումի լիագումար նիստում՝ տեղեկացնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն։

«Ռուսաստանին եւ Եվրամիությանը կանխորոշված է համագործակցել միմյանց հետ, սակայն վերջին տասնամյակը դարձավ բաց թողնված հնարավորությունների ժամանակաշրջան։ Ահա մի քանի օրինակ։ Մենք կարող էինք չեղյալ հայտարարել վիզային ռեժիմը, բայց այդ թեման արհեստականորեն «խառնվեց» բրյուսելյան բյուրոկրատական քաղաքականության պատճառով։ Մենք կարող էինք հիմնավորապես ամրապնդել առեւտրատնտեսական կապերը, սակայն Բրյուսելը սկսեց արգելքներ դնել ռուսական էքսպորտի ճանապարհին։ Այդ թվում է երրորդ էներգափաթեթը, որը, կոչենք իրերն իրենց անուններով, ուղղված է «Գազպրոմի» համար եվրոպական էներգետիկ շուկայում խնդիրներ ստեղծելուն։ Եվ դա չնայած այն բանին, որ մեր երկիրը միշտ եղել է Եվրոպայում ածխաջրածնի հուսալի մատակարար»,- նշել է ՌԴ ԱԳ ղեկավարը։

Լավրովը նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանին ներկայացնում են որպես եվրոպական խաղաղության եւ եվրոպական կենսակերպի սպառնալիք, սակայն սպառնալիք նա չի հանդիսանում։

loading...