Ֆրանսիացի սենատորը Արցախում է

Ֆրանսիացի սենատորը Արցախում է

21:47 14 Սպտ, 2018

Ֆրանսիայում Արցախի մասին իրազեկվածության բարձրացման և երկու երկրների միջև ուղիղ երկխոսության հաստատման հարցերն են քննարկել Ֆրանսիայի Սենատի անդամ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին եւ Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը։ 

Ժիլբեր-Լյուկ Դըվինազին  Ֆրանսիայի Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահն է։

Մասիս Մայիլյանը կարևորել է Ֆրանսիայի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահող երկիր եւ ներկայացրել ապակենտրոնացված համագործակցության ձեռքբերումներն ու ընթացիկ ծրագրերը։

Նրանք մտքեր են փոխանակել տարբեր մակարդակներով երկկողմ կապերի սերտացման ու ընդլայնման հնարավորությունների և հեռանկարների մասին։

loading...