Մաղթում եմ հաջողություններ՝ ի բարօրություն եղբայրական Ռուսաստանի. Փաշինյանը՝ Մեդվեդեւին

Մաղթում եմ հաջողություններ՝ ի բարօրություն եղբայրական Ռուսաստանի. Փաշինյանը՝ Մեդվեդեւին

21:23 14 Սպտ, 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին՝ ծննդյան օրվա առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունից։

«Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ։ Անկեղծորեն մաղթում եմ հաջողություններ Ձեր գործունեության մեջ՝ ի բարօրություն եղբայրական Ռուսաստանի: Պետական և քաղաքական գործունեության Ձեր հարուստ փորձը, Ձեր անգնահատելի ներդրումը հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության զարգացման գործում Հայաստանում խորը հարգանք են վայելում։ Դարեր շարունակ մեր ժողովուրդները կապված են ամուր բարեկամական հարաբերություններով և փոխադարձ օգնության ավանդույթներով, որոնք տարեցտարի ամրապնդվում են և բազմապատկվում:

Բարձր եմ գնահատում մեր միջև ձևավորված անձնական հարաբերությունները և փոխըմբռնումը, որոնք թույլ են տալիս  կառուցողական մթնոլորտում քննարկել մեր պետությունների բազմակողմ համագործակցության հարցերը։  Հուսով եմ՝ կշարունակենք համատեղ կառուցողական աշխատանքը հայ-ռուսական փոխշահավետ կապերի ողջ համալիրի ամրապնդման ուղղությամբ։

Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի, մաղթում եմ Ձեզ և Ձեր հարազատներին քաջառողջություն, բարեկեցություն և նոր հաջողություններ բոլոր նախաձեռնություններում»,- ասված է Հայաստանի վարչապետի ուղերձում»,–ասվում է շնորհավորանքում:

loading...