Մինչեւ այսօր հայտնաբերվել են ՀՀ ԸՕ խախտմամբ փակցրած երկու տասնյակ պաստառներ եւ հանվել

Մինչեւ այսօր հայտնաբերվել են ՀՀ ԸՕ խախտմամբ փակցրած երկու տասնյակ պաստառներ եւ հանվել

20:50 14 Սպտ, 2018

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հակադարձել է Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառմանը, թե քաղաքական որոշ ուժեր պաստառներ են փակցնում օրենքով չթույլատրված տեղերում, որին կցել էր Մետրոպոլիտենում փակցված քարոզչապաստառների լուսանկարներ։

 ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ իրենց հարցմանն ի պատասխան  Երևանի մետրոպոլիտենը իրազեկել է, որ պաստառները փակցվել են ՀՀ  ընտրական օրենսգրքի պահպանմամբ՝ որոշ կուսակցությունների և դաշինքների հետ կնքած պայմանագրերի հիման վրա։

Մետրոպոլիտենը թույլատրել է կայարաններում՝ գովազդի համար նախատեսված մակերեսին, տեղադրել նախընտրական քարոզչապաստառները:

Սա հաշվի առնելով՝ ԿԸՀ–ն արձանագրել է, որ պաստառները փակցված են նախընտրական քարոզչության կանոնների պահպանմամբ:

ԿԸՀ հանձնարարությամբ՝ Երևանի  տարածքային 10 ընտրական հանձնաժողովների անդամները պարբերաբար շրջայցեր են կազմակերպում իրենց սպասարկման տարածքում եւ ստուգում քարոզչության համապատասխանությունը օրենքին։

 Մինչեւ այսօր հայտնաբերել են ՀՀ ԸՕ խախտմամբ փակցրած երկու տասնյակ պաստառներ եւ հանել։

loading...