Apple-ը ցուցադրել է iPhone XS-ի տեսախցիկի հնարավորությունները

Apple-ը ցուցադրել է iPhone XS-ի տեսախցիկի հնարավորությունները

19:00 14 Սպտ, 2018

Apple ընկերությունը YouTube-ի իր ալիքում տեսանյութ է հրապարակել, որը ցուցադրում է  iPhone XS առաջատար սմարթֆոնի հնարավորությունները` տարբեր տեսակի տեսանյութեր ստեղծելու համար: Այդ մասին հաղորդում է IXBT-ն:

iPhone XS-ը  կառաջարկի ամենաբարձր որակի հոլովակներ սմարթֆոնների ամբողջ արտադրության մեջ, հավաստիացնում են ընկերությունում:

Հաջորդ հոլովակի ստեղծման համար տարբեր տեսակի ստեղծագործ տեսարաններ են օգտագործվել, որոնք ստեղծվել են ջրի, ներկերի, մետաղի եւ այլ նյութերի միջոցով: Տեսանյութում մեզ ցուցադրում են 4К-ով կոնտենտ, դանդաղեցված նկարահանման ռեժիմ եւ արագացված տեսանյութ:

Տեսանյութը նաեւ հնարավորություն է տալիս գնահատել տեսախցիկի հնարավորությունները ոչ բավարար լուսավորվածության պայմաններում:

loading...