Ապօրինի ծառահատման համար նախատեսված պատիժները կխստացվեն. կառավարությունն ընդունեց Նաիրա Զոհրաբյանի նախագիծը

Ապօրինի ծառահատման համար նախատեսված պատիժները կխստացվեն. կառավարությունն ընդունեց Նաիրա Զոհրաբյանի նախագիծը

15:15 14 Սպտ, 2018

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը այսօր կառավարության հերթական նիստին ներկայացրեց Կառավարության ապօրինի ծառահատման համար սահմանված պատիժները խստացնելու մասին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հեղինակած նախագիծը:

Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց, որ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է խստացնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատում) 1-ին մասով նախատեսված հանցագործության համար սահմանված պատժաչափը, մասնավորապես՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կալանքը փոխարինել ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով

«Մենք առաջարկում ենք ազատազրկումը ներառելուն զուգահեռ՝ պահպանել նաև կալանք պատժատեսակը»,-ասաց նա:

Այսպիսով Կառավարությունը նախագիծը ընդունեց՝ առաջարկելով Նաիրա Զոհրաբյանին ձեռնպահ մնալ նախագծի վերաբերյալ հետագա քայլերից, որպեսզի կառավարությունը հնարավորություն ունենա ԱԺ ներկայացնել համալիր նախագիծ:

loading...