Խնդիրը խոսքի եւ գործի ընտրությունն է. եւ այսօր դա ավելի քան ակնհայտ է

Խնդիրը խոսքի եւ գործի ընտրությունն է. եւ այսօր դա ավելի քան ակնհայտ է

11:45 14 Սպտ, 2018

Երևանը կանգնել է շատ պարզ ընտրության առաջ.
Այստեղ ո՛չ սևի կամ սպիտակի խնդիր կա, ո՛չ հայրենասերի կամ դավաճանի, ո՛չ խիզախի կամ վախկոտի, ո՛չ դուխովի կամ անդուխի։ Բոլոր թեկնածուներն էլ կիրթ ու պարկեշտ մարդիկ են։
Խնդիրը խոսքի ու գործի ընտրության մեջ է։
Երևանցին պիտի ընտրի` ուզո՞ւմ է խնդիրների լուծում, թե դրանց մասին անվերջ խոսակցություններ եւ քննարկումներ։
Երևանցին պիտի ընտրի՝ լուծե՞լ վերջապես տրանսպորտի խնդիրը, թե շարունակել այսօրվա ստորացումը, բայց անվերջ խոսել դրա մասին։
Երևանցին պիտի ընտրել՝ լուծե՞լ վերելակների խնդիրը, թե ամեն օր վտանգել իրենց ու իրենց երեխաների կյանքը։
Երևանցին պիտի ընտրի՝ լուծե՞լ աղբահանության խնդիրը, թե ապրել խոլերայի համաճարակի վտանգի մեջ։
Երևանցին պիտի ընտրի՝ ունենա՞լ կանաչ տարածքներ, թե շարունակել ապրել ասֆալտի ու փոշի մեջ։
Երևանցին պիտի ընտրի՝ ապրել անաղմուկ, հանգիստ քաղաքում, թե՞ տառապել բարձր ու անճաշակ երաժշտության գրոհից։
Երևանցի պիտի ընտրի՝ ունենա՞լ լուրջ օտարերկրյա ներդրողների, թե անվերջ լսել, որ փող չկա։
Եվ այսպես շարունակ։
Ես ու մեր թիմը գալիս ենք կոնկրետ հարցերը կոնկրետ ժամկետներում եւ հստակ ժամանակացույցով լուծելու։ Մեր այցեքարտը սա է։
Եվ սա է այն պարզ ընտրությունը, որի առաջ կանգնած է երևանցին։

loading...