Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. կա մեկ զոհ

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. կա մեկ զոհ

11:00 14 Սպտ, 2018

Երեկ՝ սեպտեմբերի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Դալարիկ գյուղի բնակիչ՝ 36-ամյա Սարգիս Գալստյանի վարած Mercedes մակնիշի 35 PX 145 համարանիշի և Մյասնիկյան գյուղի բնակիչ՝ 21-ամյա Սևակ Հարությունյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 34 TT 889 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկացմամբ, վթարի հետևանքով «07»-ի ուղևոր՝ Մյասնիկյան գյուղի բնակիչ, 23-ամյա Նարեկ Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ ժամը 23։30-ի սահմաններում մահացել է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրահեռացման համար նախատեսված հատվածում, իսկ Mercedes- վարորդն էլ, ըստ դեպքի վայրում հավաքվածների հայտարարության, վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։

loading...