Ռոնալդուի 6-րդ հյուրանոցը կբացվի Փարիզում

Ռոնալդուի 6-րդ հյուրանոցը կբացվի Փարիզում

10:15 14 Սպտ, 2018

Թուրինի «Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի հավաքականի CR7 բրենդի հյուրանոցային ցանցի 6-րդ հյուրանոցը կբացվի Փարիզում 2021 թվականին, հաղորդում է Goal.com-ը:
Շքեղ հյուրանոցի արժեքը կլինի 60 միլիոն եվրո, որի 50 տոկոսը կպատկանի պորտուգալական Pestana ընկերությանը: Ռոնալդուի եւ Pestana-ի համատեղ ցանցում արդեն կան հյուրանոցներ Լիսաբոնում, Մադեյրայում:

Նախքան փարիզյան հյուրանոցի շահագործումը 2020 թվականին Ռոնալդուն հյուրանոցներ կբացի նաեւ Մադրիդում, Նյու Յորքում եւ Մարաքեշում:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Յուվենտուսի» հետ կնքել է չորս տարվա պայմանագիր եւ այդ ընթացքում կստանա 120 միլիոն եվրո:

loading...