Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դելիկատեսի» սեփականատիրոջ որդուն. Մեքենան համարանիշ չի ունեցել

Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դելիկատեսի» սեփականատիրոջ որդուն. Մեքենան համարանիշ չի ունեցել

20:40 13 Սպտ, 2018

Մեքենան առանց պետհամարանիշի շահագործելու համար երեկ երեկոյան Աբովյան փողոցի՝ «Պլանի գլուխ» կոչվող հատվածից Ճանապարհային ոստիկանությունը բաժին է տեղափոխել BMW X6 ավտոմեքենան եւ վարորդին ու կազմել համապատասխան արձանագրություն:

Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը հաստատեց տեղեկատվությունը: BMW X6-ը պատկանել է «Դելիկատես» ընկերության սեփականատիրոջ որդուն։

Ոստիկանությունից չհերքեցին, բայց նաեւ չհաստատեցին, որ առանց համարանիշի ավտոմեքենան պատկանել է «Դելիկատես» ընկերության սեփականատիրոջ որդուն, միայն ասացին, որ արձանագրությունը կազմելուց հետո վարորդը՝ մեքենայով, ազատ է արձակվել:

Ոստիկանությունից որեւէ տեղեկություն չհայտնեցին մամուլում հրապարակված լուրի մասին, թե բերման է ենթարկվել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մերձավորի որդին:

loading...