Հնդկաստանում ավտոբուսը գահավիժել է անդունդը. կան տասնյակ զոհեր

Հնդկաստանում ավտոբուսը գահավիժել է անդունդը. կան տասնյակ զոհեր

16:35 13 Սպտ, 2018

Հնդկաստանի հարավում ավտոբուսը գահավիժել է անդունդը. զոհերի թիվը հասել է 50-ի, այս մասին տեղեկացնում են Տելինգանա նահանգի իրավապահ մարմինները: Հայտնի է, որ զոհերի մեջ կան երեխաներ, սակայն հստակ տվյալներ չկան:

РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ 20 տուժածներից մի քանիսը գտնվում է ծանր վիճակում: Վթարը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Ավտոբուսում եղել է 62 ուխտավոր, որոնք ուղևորվում էին «Կոնդագատտու» սրբավայր:

Ավտոբուսը 4 անգամ կողաշրջվել է և ընկել անդունդը: Նշվում է, որ փրկարարները դեպքի վայրում դադարեցրել են փրկարարական աշխատանքները, դեպքի առթիվ ընթանում է քննություն:

Նախնական վարկածներից մեկի համաձայն՝ վարորդը կորցրել է մեքենայի տիրապետումը, մյուսի համաձայն՝ արգելակները խափանվել են:

loading...